Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ձայները պահելու են «թեժ գծով»

Ձայները պահելու են «թեժ գծով»
03.05.2013 | 13:47

ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանին ուրախացրել է այն փաստը, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ութ ուժերից չորսը ոչ իշխանական են: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հույս հայտնեց, որ դա կօգնի համատեղ պայքարել և պահել ստացած քվեները: Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց նաև, որ իրենք բացել են «թեժ գիծ», արդեն ահազանգեր են ստացել ընտրակաշառքների բաժանման փաստերի մասին:
«Եթե հաջողվի վերահսկել ընտրությունները, ապա իշխանությունները չեն կարող կազմել մեծամասնություն: Իսկ հաջողությունը պայմանավորված է ժողովրդի ակտիվության աստիճանով»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նաև հավելեց, որ որևէ ընդդիմադիր ուժ չի կարող առանձին հիսուն տոկոսից ավելի քվե ստանալ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ